Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանին դեռ չեն հասցրել ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն․ Կարեն Կարապետյան
Սամվել Կարապետյանը տանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
«Չեն հասցրել ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն, սպասում ենք։ Համոզված եմ, որ կգան»,-ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի չակերտներում օգտագործած բարերար բառին․ Կարապետյանն ասաց․ «Այդ բառն օգտագործողը պետք ա ամաչի։ Ես իրենց մակարդակին չեմ իջնելու, գոնե թող ամաչի՝ ինչ բառ ա օգտագործել։ Ես իրա մակարդակի մարդ չեմ, որ իր լեզվով խոսեմ, ես դասատուի տղա եմ»։
Կարապետյանը նաև ասաց, որ այս պահին որևէ բառ չեն կարող ասել։
«Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Ես այստեղ կանգնած եմ, որ ինձ էլ ձերբակալեն»,- ասաց նա։